73-ամյա Չելենտանոն նոր ալբոմ է թողարկում (տեսանյութ)

12:33 • 22.10.11

Իտալական ռադիոեթերում հայտնվել է Ադրիանո Չելենտանոյի նոր ալբոմի սինգլը: 73-ամյա երգչի նոր ալբոմը երաժշտական խանութներում կհայտնվի արդեն նոյեմբերի վերջին:

Երգը, որը գրել է Ջուլիանո Սանջորջին, պատմում է սիրելու և սիրվելու ցանկության մասին` առանց ստի ու միմյանց մինչև վերջ հասկանալու անհրաժեշտության:

Նոր ալբոմին սպասելիս Molleggiato-ի (իտալերեն` Զսպանակների վրա, Չելենտանոն այդ անունը ստացել է բեմին շարժվելու իր մաներայի շնորհիվ), կարող են ըմբոշխնել նրա Non ti accorgevi di me սինգլը: