Լինդսի Լոհանը դիահերձարանում զուգարաններն է մաքրում և սավանները լվանում

17:55 • 22.10.11

 Հոլիվուդյան սկանդալային աստղ Լինդսի Լոհանը դատապարտվել է 16 ժամ հանրային աշխատանքի և սկսել է հանրությանը վերադարձնել իր պարտքը:
Լոհանը դա իրականացնում է Լոս-Անջելեսի դիահերձարաններից մեկում:
Այս մասին հաղորդում է MIGnews-ը վկայակոչելով TMZ կայքը:

Նրա պարտականությունների մեջ է մտնում զուգարանների մաքրումը, աղբահանությունը, զուգարանային պարագաների փոխումը և այն սավանների լվացքը, որոնցով ծածկում են դիակները:
Հինգշաբթի` իր առաջին աշխատանքային օրը, Լինդսին 40 րոպե աշխատանքից ուշացել է: Իր միկրոբլոգում նա գրել էր, որ հատուկ չի արել դա, այլ չի կողմնորոշվել թե ուր պետք է գնա և խոստացել է հաջորդ օրը մեկ ժամ շուտ ներկայանալ աշխատանքի:
Դիահերձարանի աշխատակիցներին խստորեն արգելված է դերասանուհուն աշխատելիս լուսանկարելը: Լինդսիից պահանջվում է աշխատելիս հանձնել հեռախոսը, իսկ ուտելիքը իր հետ բերել:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Լոհանը ձերբակալվել էր և նորից հայտնվել դատարանի դահլիճում այն բանից հետո, երբ չէր ներկայացել հանրօգուտ աշխատանքներին, որոնք խանութից ոսկյա վզնոց գողանալու համար Դատատարանի սահմանած նրա պատիժն են: