Հայկոն ու Մկոն ներկայանալու են աշխարհին անհայտ կինոժանրում (տեսանյութ)

04:15 • 23.10.11


Հումորիստներ՝ Հայկոն ու Մկոն` Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը, ստեղծել են աշխարհում առաջին ինտերակտիվ կատակերգությունը:

«Ալաբալանիցան» ֆիլմն է, որի ընթացքը որոշելու է հանդիսատեսը, այդ պատճառով էլ այն չի ցուցադրվելու հեռուստատեսությամբ, այլ՝ ներկայացվելու է Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում:

Նախապես համակարգում գրանցված հանդիսատեսները ֆիլմի ընթացքում զանգեր են ստանալու։ Նրանք դահլիճից պիտի պատասխանեն զանգերին՝ ուղղրոդելով ֆիլմի գործողությունները և  հերոսներին:

Պրեմիերան կկայանա նոյեմբերի 14-ին: Ֆիլմը կարող եք դիտել։ 

http://www.youtube.com/watch?v=wPJx_fIIqKc