Հայկ Կասպարովը Դուշանբեում կմասնակցի «Համագործակցության երկինք» փառատոնին
Տաջիկստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 27-ին երկրորդ անգամ կանցկացվի «Համագործակցության երկինք» երաժշտական փառատոնը, որին կմասնակցեն ԱՊՀ երկրների էստրադայի աստղերը:
Հայաստանը փառատոնում կներկայացնի Հայկ Կասպարովը, Մոսկվայից կժամանեն Մաքսիմը, Յուլյա Սավիչևան և Սերգեյ Լազարևը:
Փառատոնը կազմակերպում է Տաջիկստանի մշակույթի նախարարությունը և ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջկառավարական հիմնադրամը:










