Ֆիլիպ Կիրկորովը ճանաչվել է «Օպերայի ուրվականը» շոուի հաղթող (տեսանյութ)

17:29 • 27.10.11

«Օպերայի ուրվականը» հեռուստաշոուի հաղթողի անունը պաշտոնապես կհայտարարվի ռուսական Առաջին ալիքի եթերում հոկտեմբերի 29-ին: Բայց արդեն իսկ պարզ է, որ բացարձակ առաջատար է Ֆիլիպ Կիրկորովը: Այս մասին հայտնում է kulturologia.ru-ն:

Ժյուրին միաձայն որոշել է, որ Կիրկորովն ամենահաճախն է զարմացրել իր վոկալով, հետաքրքիր բեմադրությամբ, օրիգինալ կոստյումներով:

Երկրորդ տեղում է Սերգեյ Լազարևը, ով հավաքել է 118 բալ:

Դիմա Բիլանի բախտն այս անգամ չի ժպտացել: Նա 5-րդ տեղում է:

Դեռ պարզ չէ, թե ում կշնորհվի «հանդիսատեսի համակրանք» մրցանակը: