Սերժ Թանկյանը` ամենագերագնահատված ռոք պոետների ցանկում

16:48 • 29.10.11

Ամերիկյան Flavorwire կայքը կազմել է ռոքն ռոլի երգերի խոսքերի ամենագերագնահատված հեղինակների վարկանշային աղյուսակը։ Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ամերիկյան The Velvet Underground ռոք խմբի հիմնադիր Լու Ռիդը։

10 երաժիշտներից բաղկացած վարկանշային աղյուսակում ընդգրկվել են այն ռոք երաժիշտները, որոնց երգերի տեքստերը մեծ ժողովրդականություն են վայելում երկրպագուների և քննադատների շրջանում` առանց մասնագիտական պատշաճ վերլուծության:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Interpol ռոք խմբի լիդեր Փոլ Բենքսը, իսկ երրորդում հայազգի Սերժ Թանկյանն է։  4–րդում Բեռնարդ Սամներն է, 5–րդում՝ Մեթ Բելամին, 6–րդում՝ Քոնոր Օբերսթը, 7–րդում՝ Ջիմ Մորիսոնը, 8–րդում Ռոբերտ Փլանթը, 9–րդում՝ Քրիս Մարտինը և վերջապես 10–րդում՝ Բոբ Դիլանը։

Ավելի վաղ Flavorwire–ը կազմել էր ամենաթերագնահատված ռոք պոետների վարկանշային աղյուսակը, որում հայտնվել էին Ջեյմս Մերսերը, Ֆրենկ Զապպան, Էնդի Ֆալկուսը և այլք։