Զեմֆիրան սկսում է իր «12» կոչվող եվրոպական համերգային շրջագայությունը
Ռուսական հայտնի երգչուհի Զեմֆիրան իր եվրոպական համերգային շրջագայությունը, որը կոչվել է «12» սկսում է Նովոսիբիրսկի Crystal Hall -ում շաբաթորյա համերգից, որից հետո մինչև տարվա վերջ համերգներ կտա ևս 10 քաղաքներում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Համերգային շրջագայության անվանումը «12» է, քանի որ այդքան տարի է «իմ կոկորդը երգում է այն երգերը, որոնք գրվել են 12 տարվա ընթացքում», - ասել է Զեմֆիրան:
Համերգներով կհիանա Նովոսիբիրսկի, Կազանի, Ուֆայի, Կալինինգրադի, Պրահայի, Շտուդգարդի, Համբուրգի, Քյոլնի, Անտվերպենի Սանկտ-Պետերբուրգի և վերջում Մոսկվայի հանդիսատեսը:
Սկզբում հայտարարված Մոսկովյան (դեկտեմբեր 11-ի) մեկ համերգի փոխարեն, տեղի տալով բազմաթիվ խնդրանքներին, Զեմֆիրան իր կայքում հայտարարել է, որ ևս մեկ համերգ կլինի նաև հաջորդ օրը:
Այդ համերգի տոմսերը հնարավոր էր գնել միայն երգչուհու պաշտոնական համերգային գործակալության միջոցով, սակայն դրանք նույնպես ակնթարթայնորեն վաճառվել են: «Եվս մեկ քայլ ընդառաջ և ևս մեկ փորձ վերավաճառողներից խուսափելու», - պարզաբանել է Զեմֆիրան իր կայքում:










