Վրացիների Նոր տարին կշնորհավորի նաև Խուլիո Իգլեսիասը
14:31 • 31.10.11
Նոր տարվա (2012թ.) կապակցությամբ Վրաստանի Բաթում քաղաքից վրացիներին շնորհավորելու է նաև իսպանացի աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը։
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Իսպանիայի «ադամանդե ձայնի» հետ համերգի առնչությամբ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Բաթումում կայանալիք ամանորյա համերգի այլ մանրամասները չեն հաղորդվում։
Placeholder










