Նինո Կատամաձե & Insight-ը ներկայացնում են Green ալբոմը
Նոյեմբերի 26-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի կունենա Նինո Կատամաձե & Insight-ի համերգը: Համերգի ժամանակ տեղի կունենա Green ալբոմի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է glomu.ru-ն:
Խումբն իր բոլոր ալբոմները անվանում է ըստ գույների նշանակության: Առաջին ձայնասկավառակը` Black անունով լույս է տեսել 2006 թ.: Երկրորդ ալբոմը, որը նույնպես թողարկվել է 2006թ. կոչվել է White, իսկ 2 տարի անց լույս է տեսել Blue ալբոմը: 2010 թ. հայտնվել է Red ձայնասկավառակը, որը ձայնագրվել էր Բեռլինի Trixx հայտնի ձայնագրման ստուդիայում:
Երաժիշտները բացի Ռուսաստանից համերգով հանդես են եկել նաև Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Լեհաստանում, Լիտվայում, Էստոնիայում, Թուրքիայում:










