«Կոշկավոր կատուն» այս շաբաթավերջի բացարձակ ռեկորդակիրն է (տեսանյութ)

00:12 • 01.11.11

«Կոշկավոր կատուն 3D» (Puss in Boots) մուլտֆիլմն այս շաբաթավերջին համաշխարհային վարձույթի առաջատարը դարձավ: Հյուսիսային Ամերիկայում այն 34 միլիոն դոլար է աշխատել, իսկ Ռուսաստանում և ԱՊՀ-ում (առանց Ուկրաինայի) ռեկորդային 14.8 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով "Кинобизнес сегодня" ամսագրին:

«Սա անիմացիոն ֆիլմի բացարձակ ռեկորդ է և շաբաթվա մեկնարկի վարկանիշով, և աշնանային մեկնարկի վարկանիշով, և այս տարվա լավագույն մեկնարկի վարկանիշով», - ասել են ֆիլմի վարձույթի պատասխանատուն հանդիսացող "Централ Партнершип" ընկերությունում:

«Կոշկավոր կատվի» ապահոված եկամուտների 70%-ը ստացվել է 3D ցուցադրություններից, 6%-ը՝ IMAX կինոթատրոններից: