Էմի Ուայնհաուզի նոր ալբոմում հանրությանն անհայտ ձայնագրություններ են (տեսանյութ)

02:23 • 01.11.11

Երգչուհի Էմի Ուանհաուզի հետմահու Lioness: Hidden Treasures հավաքածուն, որում ներառված են երգչուհու` նախկինում չթողարկված երգերը, վաճառքում կհայտնվի դեկտեմբերի 5-ին: Դրանք են՝

1. ‘Our Day Will Come’ (reggae version)
2. ‘Between the Cheats’
3. ‘Tears Dry’
4. ‘Wake Up Alone’ (demo)
5. ‘Will You Still Love Me Tomorrow’
6. ‘Valerie’ (demo)
7. ‘Like Smoke’ (featuring Nas)
8. ‘The Girl from Ipanema’
9. ‘Halftime’
10. ‘Best Friends’
11. ‘Body and Soul’ (with Tony Bennett)
12. ‘A Song for You’

Ի դեպ, Body and Soul երգը ամերիկացի ջազմեն Թոնի Բենեթի և Ուանհաուզի համատեղ աշխատանքն է՝ ձայնագրված Լոնդոնի Abbey Road Studios ստուդիայում։

Բրիտանական The Sun պարբերականի հաղորդմամբ, այս ձայնասկավառակում զետեղված են 2002-2011 թթ. ձայնագրված երգերը: Նշված երգերից որոշները ընդգրկված էին Ուանհաուզի պաշտոնական ձայնագրությունների շարքում, սակայն նոր սկավառակում այդ ձայնագրությունների ալտերնատիվ տարբերակները կլինեն:

Վաճառված յուրաքանչյուր Lioness: Hidden Treasures ալբոմից 1 ֆունտ կտրամադրվի Էմի Ուանհաուզի հիմնադրամին, որն աջակցում է երեխաների հետ աշխատող բարեգործական կազմակերպություններին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Էմի Ուանհաուզի ծննդյան օրը, Youtube-ում կայացավ նրա վերջին երգերից մեկի պրեմիերան, որը ձայնագրվել էր նրա մահվանից 2 ամիս առաջ: