Ջասթին Բիբերը առաջին երգիչն է, ով YouTube-ում հավաքել է 2 մլրդ դիտում
Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը առաջին երգիչն է, ով YouTube-ում հավաքել է 2 մլրդ դիտում: Այս մասին հայտնում է Gigwise-ը: Բիբերի պաշտոնական տեսանյութերը դիտվել են 2 մլրդ 5մլն 916 հազ. 419 անգամ:
2010 թ. Բիբերը հավաքել էր 1 մլդ դիտում` զիջելով միայն Լեդի Գագային:
Այս տարի երկրորդ տեղն է գրավել Լեդի Գագան`1.88 մլրդ դիտում:
Ջասթին Բիբերից և Լեդի Գագայից հետո ամենաշատ դիտումները հավաքել են ևս 6 երգիչներ, որոնց թվում են Ռիհաննան, Շակիրան, Բրիթնի Սփիրսը, Բեյոնսեն, Էմինեմը և Black Eyed Peas խումբը:










