51-ամյա Հյու Գրանտն առաջին անգամ հայր է դարձել

01:50 • 02.11.11

Բրիտանացի հռչակավոր դերասան Հյու Գրանտը 51 տարեկան հասակում առաջին անգամ հայր է դառնում: ИТАР-ТАСС -ը, հղում անելով Միացյալ Թագավորության հեռուստատեսությանը, հաղորդում է, որ համաշխարհային կինեմատոգրաֆի աստղի պաշտոնական ներկայացուցիչն այսօր հայտնել է, որ Գրանտն աղջիկ է ունեցել:

Իհարկե, երեխայի մոր անունն այդպես էլ չի հայտնվել, նշելով, որ դերասանի հետ այդ կնոջ կապը շատ կարճատև է եղել: Չնայած փոքրիկի ծնունդը Հյու Գրանտի ծրագրերի մեջ չէր մտնում, միևնույն է, այժմ նա իսկապես շատ երջանիկ է: Դերասանն այժմ լավ հարաբերությունների մեջ է իր երեխայի մոր հետ և պատրաստ է նրան անհրաժեշտ օգնություն ցուցաբերել՝ ըստ Գրանտի ներկայացուցչի:

Ավելի վաղ Հյու Գրանտը երկարատև հարաբերությունների մեջ էր հանրահայտ բրիտանացի դերասանուհի Էլիզաբեթ Հերլիի հետ և  գրող-հրապարակախոս և իրավապաշտպան Ջեմայմա Խանի հետ, սակայն այդ կապերից երեխաներ չեն ծնվել: