Հրապարակվել են Ջեյմս Բոնդի մասին պատմող 23-րդ ֆիլմի մանրամասները

18:19 • 03.11.11

Ջեյմս Բոնդը շուտով կվերադառնա նոր ֆիլմով, որը կոչվում է Skyfall («Քանդված երկինք»): Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը:

Երրորդ անգամ հայտնի գաղտնի գործակալին կմարմնավորի Դանիել Կրեյգը: Ֆիլմի պրոդյուսերն է օսկարակիր Սամ Մենդենսը:
Ֆիլմում կնկարահանվի նաև իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը:

Նկարահանումները տեղի կունենան Լոնդոնում, Շոտլանդիայում, Ստամբուլում և Շանհայում: Ֆիլմում կնկարահանվի նաև դերասանուհի և մոդել Բերենիս Մառլոն: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Մեծ Բրիտանիայում 2012 թ. հոկտեմբերի 26-ին: