Ջանասեր հավաքարարուհին փչացրել է թանկարժեք քանդակը

01:15 • 04.11.11

Գերմանական պատկերասրահի հավաքարարուհին անուղղելի վնաս է հասցրել գերմանացի ամենահայտնի քանդակագործներից մեկի թանկարժեք աշխատանքին:

Նա փորձել է մաքրել այն, ինչը համարել է «բիծ» քանդակի վրա:

1997 թվականին մահացած Մարտին Կիպպենբերգի քանդակը կոչվում է «Երբ տանիքից սկսեց կաթել»:

BBC-ն հաղորդում է, որ արվեստագետը փայտե ձողերից աշտարակ էր ստեղծել, որի տակ տաշտ էր տեղավորել, մեջը՝ չորացած անձրևաջուր խորհրդանշող ներկի բարակ շերտ։

Այդ ներկը էր, որ հավաքարարուհին կարծել է, թե բիծ է, և ջանասիրաբար մաքրել է այնքան, որ փայլի:

«Այժմ անհնար է արվեստի գործին վերադարձնել նախնական տեսքը», - այս մասին ասել է վարձակալության իրավունքով քանդակը ցուցադրող Դորթմունդի գեղարվեստական պարկերասրահի ներկայացուցիչը: