Այսօր կլրանար պարի հայ լեգենդ Վանուշ Խանամիրյանի ծննդյան 85-ամյակը
Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927թ նոյեմբերի 5-ին, Երևանում: Պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, պարարվեստի գործիչների միության նախագահ, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստ, որի ղեկավարության տարիներին պարի պետական անսամբլը հասավ մի շարք հաջողությունների:
Խանամիրյանը շուրջ 25 տարի եղել է Հայաստանի պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմայստերը՝ ստեղծելով տասնյակ նոր պարային բեմադրություններ` «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Ա. Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք` «Սասուն» և այլն:
2000թ. հիմնադրել մինչև կյանքի վերջին օրը` 2011թ հոկտեմբերի 5-ը, ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009-ից կրում է նրա անունը: 2004թ. ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, իսկ բոլորովին վերջերս՝ 2010թ., «Բարդիներ» պարախումբը:










