«Մանկական Եվրատեսիլ–2011»–ի հայ մասնակցի տեսահոլովակը պատրաստ է (տեսանյութ)

12:33 • 09.11.11

Welcome to Armenia երգը, որով Դալիթան Հայաստանը ներկայացնելու է «Մանկական Եվրատեսիլ–2011» երգի միջազգային մրցույթում, արդեն տեսահոլովակ ունի։ Տեսահոլովակը համացանցում է հայտնվել երեկ։

«Մանկական Եվրատեսիլ-2011» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ Հայաստանում, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի Սպորտային դահլիճում։ Մրցույթը Հայաստանում է անցկացվում «Մանկական Եվրատեսիլ-2010»–ում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանի տարած հաղթանակի շնորհիվ։