Լոնդոնյան մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Քեյթ Ուինսլեթի մոմե արձանը
Լոնդոնյան մադամ Տյուսոյի թանգարանի վերջին նորույթն այսօր դարձավ 36-ամյա դերասանուհի Քեյթ Ուինսլեթի արձանը:
Ուինսլեթի արձանը տեղ է զբաղեցրել «Օսկարակիր» դերասանների շարքում` Հելեն Միրրենի և Ջուդի Դենչի կողքին:
Դերասանուհու մոմե պատկերը թանգարանի այցելուներին կներկայացվի կարմիր զգեստով, որը լիբանանցի մոդելավորող Էլի Սաաբայի ստեղծագործությունն է: Այդ զգեստով է այս տարի Քեյթը ներկայացել ամերիկյան գլխավոր հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխության արարողությանը: Այդ ժամանակ նա արժանացավ մինիսերիալների և հեռուստաֆիլմերի լավագույն դերասանուհի մրցանակին:
«Օսկարի» նա արժանացել է 6 անգամ առաջադրվելուց հետո` 2009 թվականին «The Reader» ֆիլմում իր դերի համար:










