Time-ը հրապարակել է բոլոր ժամանակների 100 լավագույն երգերի ցանկը
Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է բոլոր ժամանակների 100 ամենահռչակավոր երգերի սեփական ցանկը:
Ցուցակում տեղ են գտել Բոբ Դիլանի, Ջոնի Քեշի, Մայքլ Ջեքսոնի և Nirvana խմբի կատարումները:
Բացի ակնհայտ ֆավորիտներից` Ջոնի Քեշի «Folsom Prison Blues», Մայքլ Ջեքսոնի «Billie Jean», Բոբ Դիլանի «Subterranean Homesick Blues», Շինեյդ Օ Քոնորի «Nothing Compares 2 U» և Nirvana-ի «Smells Like Teen Spirit» հիթերից, ցուցակում հայտնվել են նաև որոշ ժամանակակից կատարումներ` Բեյոնսեի «Single Ladies (Put a Ring on It)»-ը և Լեդի Գագայի «Bad Romance»-ը:
Հատկանշական է, որ Time-ի «թոփ 100»-ում ընդգրկված կատարումները դասակարգված չեն: Պարբերականի կարծիքով` Led Zeppelin-ի և Լիլ Ուեյնի, Թուփակի և Դոլլի Փարթոնի, Փրինսի և REM-ի, Queen-ի և Notorious BIG-ի, Radiohead-ի և The Who-ի կատարումները մարդկության համար հավասար նշանակություն են ունեցել:
Ցանկում ընդգրկվել են երգեր, որոնք կատարվել են 1923 թվականից սկսած, և միայն անգլերեն լեզվով:
Time-ի երաժշտական քննադատները նշում են, որ առաջնորդվել են ոչ թե կատարումների վարկանշային ցանկով, այլ՝ կազմել են տասնամյակների բաժանված ցուցակ:










