Արշիլ Գորկիի անանուն կտավը Christie's աճուրդի տանը վաճառվել է 902 500 դոլարով

11:42 • 10.11.11

Հայազգի աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկիի անանուն կտավը Christie's աճուրդի տանը վաճառվել է 902 500 դոլարով։ Կտավի նախնական գինը 600 000 դոլար է եղել։

Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան,1902–1948թթ.) ԱՄՆ–ում 20–րդ դարի ամենահայտնի նկարիչներից է։ Նրա կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և այլուր, դրանք ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: