Սինդի Քրոուֆորդը` բաս կիթառահար, Նաոմի Քեմփբելը` վոկալիստ. Duran Duran-ը վերադառնում է (տեսահոլովակ)

14:08 • 11.11.11

Բրիտանական լեգենդար Duran Duran խումբը որոշել է վերադառնալ շոու ասպարեզ, և որպեսզի հնարավորին բարձր հայտարարի իր վերամիավորման մասին, իսկական «պայթյուն» է պատրաստել:

Խումբը նոր տեսահոլովակ է նկարահանել, որը կոչվում է «Խուճապահար աղջիկներ»` Girl Panic: Նկարահանումներին մասնակցել են աշխարհի ամենահայտնի 5 սուպերմոդելներ` Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Եվա Հերցիգովան, Հելենա Քրիսթենսոնը, Յասմին Լը Բոնը: Նրանցից յուրաքանչյուրը մարմնավորել է խմբի մասնակիցներից յուրաքանչյուրին: Օրինակ, Նաոմին, հանդես է եկել որպես խմբի վոկալիստ, իսկ Սինդին` բաս կիթառահար Ջոն Թեյլորի դերը:

Երգի տեսահոլովակը նկարահանել է Ջոնաս Ակերլունդը, ով նկարահանել է Լեդի Գագայի Paparazzi երգի տեսահոլովակը:

 
Duran Duran - Girl Panic!