Լեգենդար Black Sabbath-ը վերամիավորվեց

01:53 • 12.11.11

Լեգենդար BLACK SABBATH ծանր-մետալ խմբի ավանդական կազմը` Օզզի Օսբորն, Թոնի Այոմի, Գիզա Բաթլեր և Բիլլ Ուորդ, վերամիավորվեց: Ավելին, նրանք պատրաստվում են 2012 թվականին նոր ալբոմ թողարկել, որի պրոդյուսերը կլինի նախկինում METALLICA, SLIPKNOT, SLAYER և SYSTEM OF A DOWN խմբերի հետ աշխատած Ռիք Ռուբինը:

Ըստ Nnewsland-ի, խմբի անդամները հայտնել են, որ իրենք նաև պատրաստվում են 2012 թվականին կայանալիք համաշխարհային շրջագայությանը, որի շրջանակներում 2012 հունիսի 10-ին հանդես կգան բրիտանական Download Festival-ում:

BLACK  SABBATH-ի վերամիավորման մասին հայտարարվել է Հոլիվուդում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Այն նույն վայրում, որտեղ խումբը 41 տարի առաջ` 1970 թվականի նոյեմբերի 11-ին դեբյուտային համերգով էր հանդես եկել: