Բրիտանիան աշխարհին է ներկայացրել 9-ամյա տաղանդին (տեսանյութ և լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում բացվել է 9-ամյա նկարիչ Կիրոն Ուիլյամսոնի (Kieron Williamson) ցուցահանդեսը: Նորֆոլկի դքսության այդ փոքրիկ բնակչին արվեստի աշխարհում կոչում են փոքրիկ Մոնե:
Անգլիայում նրան համարում են ամենահեռանկարային գեղանկարիչներից մեկը: Սա, նրա թվով հինգերորդ ցուցադրությունն է: Բացման պահից հաշված րոպեներ անց բոլոր նկարներն իրենց գնորդին գտել են:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով նկարները հարյուր հազարավոր ֆունտ ստեռլինգի եկամուտ են բերում փոկրիկ Մոնեին: Տաղանդաշատ նկարիչը նույնիսկ իր ծնողների համար է շքեղ առանձնատուն գնել: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Մասնագետները պնդում են, որ ամեն հաջորդ տարի նրա նկարներն ավելի լավն են դառնում: Այժմ, նրա նկարների համար ողջ աշխարհով մարդիկ հերթի են սպասում, և այդպիսիք 6000 հոգի են:













