Բնության նոր 7 հրաշալիքները (լուսանկարներ)
Շվեյցարական New Open World Corporation (NOWC) կազմակերպությունն ամփոփել է «Բնության նոր 7 հրաշալիքները» ("New 7 wonders of Nature") համաշխարհային ինտերակտիվ մրցույթի արդյունքները, որ հրապարակված են new7wonders.com կայքում:
Բնության 7 հրաշալիքներն են`
1.Ամազոնիայի արևադարձային անտառները
2. Վիետնամի Խալոնգ ծովածոցը
3. Բրազիլիայի Իգուասու ջրվեժը
4. Հարավային Կորեայի Ջեջու կղզին
5. Ինդոնեզիայի Կոմադո ազգային արգելոցը
6. Ֆիլիպիններում Պուերտո-Պրինցեսա ստորգետնյա գետը
7. Հարավային Աֆրիկայի Սեղան լեռը
Ժողովրդական քվեարկությունը, որին կարող էր մասնակցել յուրաքանչյուր ցանկացող, ավարտվել է նոյեմբերի 11-ին ժամը 11:11 (Երևանի ժամանակով 15:11)։
Հաղթողները ներկայացվել են պայմանական դասակարգմամբ` ըստ այբբենական կարգի: Կազմակերպիչները նշում են, որ ներկայացված են ձայների նախնական հաշվարկի արդյունքները և չի բացառվում, որ վերահաշվարկներից հետո կարող են փոփոխություններ լինել: Մրցույթի պաշտոնական ամփոփումը կկայանա հանդիսավոր արարողությամբ` 2012 թվականի սկզբին:





















