Black Sabbath ռոք խումբը վերամիավորվում է
Black Sabbath ռոք խմբի օրիգինալ կազմը հայտարարել է վերամիավորման մասին: Խուբն այս նորության մասին տղեկացրել է իր պաշտոնական կայքում: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Լոս Անջելեսի լեգենդար Whisky a Go Go ակումբում խմբի անդամներ Օզի Օզբորնը, Թոնի Այոմին, Գիզեր Բաթլերը և Բիլ Ուորդը պատմել են իրենց նոր ալբոմի թողարկման աշխատանքների և համաշխարհային շրջագայության մասին:
Սպասվում է , որ Black Sabbath-ի նոր ալբոմը կթողարկվի 2012 թ. վերջին: Ալբոմի անունը դեռ որոշված չէ:
Վերամիավորված խումբն առաջին անգամ հանդես կգա Download բրիտանական փառատոնում 2012թ. հունիսի 10-ին, որից հետո նրանք կմեկնեն համաշխարհային շրջագայության:
«Ինչ-որ մոգական պատճառով մենք արդեն 7-8 երգ ենք գրել»,-հայտնել է խմբի վոկալիստ Օզի Օզբորնը:
Black Sabbath խումբը ձևավորվել է 1969թ., Բիրմինգհեմում: Նրանք դարձան ծանր ռոքի հիմնադիրներից մեկը և էական ազդեցություն թողեցին ռոք երաժշտության վրա:










