«Մանկական Եվրատեսիլ»-ի էժան տոմսերն արդեն սպառվել են
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: Տարբեր երկրների պատվիրակությունները կժամանեն շոուից մեկ շաբաթ առաջ: Մինչ այդ նախատեսվում են մի շարք ակցիաներ և միջոցառումներ: Տոմսերն էլ արդեն վաճառքում են: «Ժողովուրդ» օրաթերթը «Եվրատեսիլ 2011»-ի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանից նախ պարզել է տոմսերի արժեքը:
Դեկտեմբերի 3-ին` հիմնական շոուի օրը, տոմսերը կարժենան 9 եվրոյից մինչև 55 եվրոյին համարժեք դրամ, իսկ դեկտեմբերի 2-ին` գլխավոր փորձի օրը, որը նույն շոուն է, բացառությամբ որ արդյունքներ չեն հրապարակվում և հեռուստատեսությամբ չի հեռարձակվում, տոմսերը կարժենան 3.5 եվրոյից 22 եվրոյին համարժեք դրամ: Թերթը զանգահարել է մարզահամերգային համալիրի տոմսարկղ, որտեղ տեղեկացել են, որ էժան տոմսերն արդեն սպառվել են, լավագույն դեպքում կարելի է ձեռք բերել գլխավոր փորձի տոմսեր`5000 դրամով:










