Սթիվ Ջոբսը կարող է ընտրվել տարվա մարդ
Ամերիկյան հեղինակավոր Time պարբերականի վարկածով Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը կարող է հետմահու դառնալ «Տարվա մարդ»: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ջոբսի թեկնածությունն է առաջադրել ամերիկյան Էն-Բի-Սի-ի հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Բրայան Ուիլյամսը, ում կարծիքով, հենց Սթիվ Ջոբսն է արժանի տարվա անձ կոչվելու, քանի որ նա ոչ միայն փոխեց աշխարհը, այլ նաև մեզ հույս տվեց առ այն, որ այս աշխարհում անհնարին ոչինչ չկա:
Այլ թեկնածուներից են ամերիկացի լրագրող և գրող Մայքլ Փոլանը, քաղաքական գործիչ Էլիզաբեթ Ուորենը և թունիսցի մրգավաճառ Մոհամեդ Բուազիզին:
Ջոբսի ընտրվելու պարագայում` նա կդառնա առաջինը, ով կարժանանա «Տարվա մարդ» կոչմանը հետմահու:










