Երգի պետական թատրոնի բեմին է «Կոմիտաս. եկել եմ» համերգ-ներկայացումը
Հայաստանի երգի պետական թատրոնն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի հանդիսատեսին է ներկայանալու «Կոմիտաս. եկել եմ» համերգով։ Համերգ-ներկայացումը Կոմիտասյան մշակումների համադրություն է՝ ազգային-ջազային-դասական նվագակցության երանգներով։
Ըստ գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ համերգային այս ծրագրով ոչ միայն գեղեցիկ վերադարձ են կատարել հայկականության իրական արմատներին, այլև կոտրել են Կոմիտասի՝ մելամաղձոտ ու թախծոտ այն կարծրատիպը, որ, ըստ նրա, շղարշում էր իրական՝ կենսուրախ Կոմիտասին։
Երգահան Անիտա Հախվերդյանը նշել է, որ Կոմիտասն այն հենքն է, որն ունենալով՝ հայ երաժիշտները համարձակ փնտրումներով հեռանում են դեպի նորը, համաշխարհային անհայտները. քանի որ միշտ կա այն անեղծ կետը, ուր կարող են վերադառնալ՝ Կոմիտասը. «Ամեն օր քայլում ենք առաջ... առաջ՝ դեպի անցյալ՝ դեպի Կոմիտաս»։
Ստորև թատրոնը ներկայացնում է հատվածներ համերգից.
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=XA8Rvsm8cs0#!










