Չինացիները զուգարաններից «Մեծ պատ» են կառուցել
Չինաստանում զուգարաններից 100 մետրանոց աշտարակ են կառուցել: Այս արվեստի գործը երկրի այգիներից մեկում է տեղադրվել. այն Չինական Մեծ պատի կրկնօրինակն է և խորհրդանիշ՝ բարեբեր կյանքի:
Այս հսկա կառույցի ստեղծման համար արվեստագետներին անհրաժեշտ է եղել10 հազար օգտագործված զուգարանակոնք և լվացարան, որոնք որպես նվիրատվություն՝ փոխանցել են տեղաբնակները և նույնիսկ օտարերկրացիները:
Պարզվում է՝ զուգարանային աշտարակը խորը իմաստ է արտահայտում: Կառույցը կոչված է չինացիների կյանքը և մտքերը փոխել այնպես, ինչպես՝ ջրվեժից թափվող ջուրը, որը, հոսելով զուգարաններով, ներկայացնում է հանդարտ և բարեբեր կյանքը:
Հետաքրքիր է, որ զուգարանային հուշարձանն այնքան է դուր եկել այգու այցելուներին, որ նրանք պայքարել են վերջինիս ապամոնտաժման դեմ: Այս մասին հաղորդում է "Росбалт" գործակալությունը:










