Իսպանացիները «Աշխարհի ազգերի սեքսը» հանրագիտարան են նկարահանել

22:00 • 17.11.11

Եվրոպացի հոռուստադիտողները առիթ կունենան զանազան ազգերի սեռական կյանքի վերաբերյալ հետաքրքրական մանրամասների մասին ոչ միայն լսել, այլև տեսնել: Իսպանական Odisea հեռուստաալիքը Sex Mundi կոչվող ֆիլմաշար է թողարկում, որը պատմում է աշխարհի 23 երկրների բնակիչների ինտիմ կյանքի առանձնահատկությունների մասին:

El Pais-ը հաղորդում է առողջապահության միջազգային կազմակերպության տվյալները, որի համաձայն երկրագնդի վրա տարեկան 100 մլն, ամեն րոպե 65 հազար, ամեն վայրկյան` 1000 սեռական գործողություն է կատարվում: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենասակավաթիվ ակտերը ճապոնացիների շրջանում է, իսկ բրազիլացիները լրջորեն «տարվել» են հոմոսեքսուալիզմով: ԱՄՆ-ում և Հյուսիսային Եվրոպայի երկրներում ավելի շատ նախապատվություն են տալիս զանազան սեքս-խաղալիքներին, և պատրաստ են անգամ յուրաքանչյուրի համար 4000 դոլար վճարել:

Մոնոգամիան, ֆետիշիզմը, սեռական գրավչությունը, զուգընկեր գտնելու խնդիրները, մարմնավաճառությունը. սա միայն մի փոքր մասն է այն թեմաներից, որոնց ուսումնասիրությանը նվիրված է հեռուստանախագիծը:

Հեղինակների խոսքով` ֆիլմաշարի նպատակն է սեքսը ցույց տալ ֆիզիոլոգիական, սոցիալական, կրոնական, մշակութային և փիլիսոփայական տեսանկյուններից:

Ֆիլմաշարի հեղինակ Ռոբերտո Բլատտը հայտարարել է, որ ֆիլմը պետք է դառնա աուդիովիզուալ էրոտիկ հանրագիտարան` մեծահասակների համար: Նա համոզված է, որ նախագիծը ևս մեկ անգամ կապացուցի, որ բոլոր մարդիկ միանման են:
 

Տեսանյութ