Էկրան կբարձրանա Քեմերոնի 3D «Տիտանիկը»
«Տիտանիկ» ֆիլմի ցուցադրումից 15 տարի և ողբերգությունից 100 տարի անց Ջեյմս Քեմերոնը էկրան կբարձրացնի «Տիտանիկ» ֆիլմի եռաչափ տարբերակը: Ֆիլմի առաջին պաստառը արդեն պատրաստ է: Այս մասին հայտնում է news-de-stars.com-ը:
1997թ. «Տիտանիկ» ֆիլմը սահմանեց բոլոր ռեկորդները` 11 օսկար և 4 ոսկե գլոբուս: Ֆիլմի շնորհիվ հանրաճանաչ դերասաններ դարձան Լեոնարդո ԴիԿապրիոն և Քեյթ Ուինսլեթը, ովքեր այսօր փայլուն կարիերա ունեն համաշխարհային կինոյում:
Մեծ փառքի արժանացավ նաև ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, ով վերջերս դարձավ նաև ոչ պակաս հաջողված «Ավատար» ֆիլմի ռեժիսորը:
Ֆիլմի ստեղծումից մոտ 15 տարի անց Քեմերոնը կրկին որոշել է անդրադառնալ Տիտանիկին, բայց այս անգամ 3D տարբերակով:
Եռաչափ ֆիլմը նվիրված կլինի նավի ողբերգական կործանման հարյուրամյակին:
«Այսպիսի Տիտանիկ դուք դեռ չեք տեսել. այն թվայնացված է, համապատասխանում է եռաչափ ֆիլմի բոլոր չափանիշներին, միաժամանակ անփոփոխ է մնացել զգացմունքայնությունը, պատկերներն ավելի տպավորիչ են, քան երբևէ »- ասել է Քեմերոնը:
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2012 թ. ապրիլի 6-ին:










