Սկարլետ Յոհանսոնը կնկարահանի իր ռեժիսորական դեբյուտը

22:58 • 18.11.11

Սկարլետ Յոհանսոնը պատրաստվում է նկարահանել Summer Crossing ֆիլմը: Այն Թրումեն Կապոտեի 1943 թվականին գրված, սակայն չհրապարակված «Ամառային շրջագայություն» (Summer Crossing) կոչվող առաջին վեպի էկրանավորումը կլինի:

Ֆիլմը Սկարլետ Յոհանսոնի առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը կլինի :

NEWSru-ն հայտնում է, որ ֆիլմը 18-ամյա աղջկա մասին է, ով փորձում է ինքնուրույն կյանք սկսել հետպատերազմյան Նյու Յորքում:

Ֆիլմի սցենարիստը Տրիստան Սքայլերն է, իսկ պրոդյուսերը` Բարի Սպաքինգսը:

Ֆիլմի նկարահանման ժամկետները չեն նշվում: Յոհանսոնը հիմա զբաղված է The Avengers ֆիլմի նկարահանումներով, որտեղ նա մարմնավորում է «սև այրի» մականունով ռուս կնոջ: