Ամուսնությունը մոտենում է, և Բրիթնի Սփիրսը անչափ երջանիկ է
29-ամյա հանրահայտ փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը, չնայած հոգնացուցիչ Femme Fatale կոչվող համաշխարհային համերգային շրջագայությանը, հիանալի տեսք ունի. պատճառը սերն է:
MIGnews-ի հաղորդմամբ` Սփիրսը գտնվում է Ռիո դե-Ժանեյրոյում, ուր նա ելույթ է ունենում և հանգստանում իր ընկերոջ` Ջեյսոն Տրավիկի հետ։ Իր երեխաները՝ 6-ամյա Շին Փրեստոնը և 5-ամյա Ջեյսոն Ջեյս Սփիրսը և ծնողները` Լինը և Ջեյմսը ևս երիտասարդների հետ վայելում են ծովը և թոռներին:
39-ամյա Ջեյսոն Տրավիկը Սփիրսի նախկին մենեջերն է, և այժմ երեխաների հոր դերն է ստանձնել, ինչը երեխաներին կարծես շատ է դուր գալիս:
Ասեկոսեների համաձայն՝ Ջեյսոնը մտադրված է «գողանալ» Բրիտնիին դեկտեմբերի 10-ին, երբ կավարտվի Պուերտո-Ռիկոյի համերգային շրջագայությունը:
Ջեյսոնն, ով արդեն երկու տարի է՝ ընկերություն է անում Սփիրսի հետ, ամուսնանալու համար նախ պետք է ստանա Բրիթնիի հոր թույլտվությունը, քանի որ նա մինչև հիմա հոր խնամակալության տակ է, իսկ հետո ամուսնությունը պետք է պաշտոնապես թույլատրվի նաև դատարանի կողմից:












