Ջորջ Քլունին հնարավոր է՝ մարմնավորի Սթիվ Ջոբսին

11:02 • 19.11.11

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին կինոփորձեր է անում՝ ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր, հոկտեմբերի սկզբին վախճանված Սթիվ Ջոբսի մասին պամող ֆիլմում վերջինիս մարմնավորելու համար:

Բրիտանական Now տաբլոիդը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ այս պահին Sony Pictures ընկերությունը բանակցություններ է վարում՝ Սթիվ Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրականն էկրանավորելու իրավունք ձեռք բերելու համար: Կենսագրականի հեղինակն ամերիկյան Time պարբերականի նախկին խմբագիր Ուոլթեր Այսաքսոնն է:

Տաբլոիդը ընդգծում է, որ ֆիլմի էկրանավորման իրավունքի ձեռք բերումը ընկերության վրա հնարավոր է՝ 1–3 մլն դոլար նստի:  Ի դեպ, հենց Sony Pictures-էր անցած տարի նկարահանել «Սոցիալական ցանց» ֆիլմը, որը համարվում է, որ պատմում է Facebook սոցիալական ցանցի մասին: