«Գիսանե» թատերական փառատոնն ավարտվեց
Այսօր Համազգային թատրոնի բեմում տեղի ունեցավ` նոյեմբերի 10-20-ը Երևանում անցկացված Գիսանե թատերական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի մասնակից 17 թատերախմբերից 14-ը մայրաքաղաքից, 3-ը` շրջաններից էին:
«Գիսանեե երիտասարդական հանրապետական փառատոնն անցկացվում էր մշակույթի նախարարության, սպորտի, երիտասարդության նախարարության, երիտասարդական հիմնադրամի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ: Մասնակցում էին հանրապետության տարբեր մարզերի և Շուշիի երիտասարդ թատերախմբերը:
Պրոֆեսիոնալ ժյուրին պատվոգրեր հանձնեց Լավագույն դերասան, դերասանուհի, լավագույն ռեժիսոր, բեմանկարիչ, երկրորդ պլանի դերասան, դերասանուհի, լավագույն ներկայացում, լավագույն ձայնային և լուսային ձևավորում անվանակարգերում: Փառատոնի փակման արարողության վերջին ներկայացումը Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում էե ներկայացումն էր, որը հանդիսատեսի դատին հանձնեցին վաստակաշատ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի ուսանողները:










