Կլիչկոներն ու Ստալոնեն մյուզիքլ են բեմադրում
Ուկրաինացի բռնցքամարտիկ եղբայրներ Վիտալի և Վլադիմիր Կլիչկոները Սիլվեստեր Ստալոնեի հետ հոլիվուդյան հայտնի «Ռոքի» ֆիլմի հիման վրա մյուզիքլ են բեմադրում: Հանգստյան օրերին Համբուրգի օպերայում կայացել է երաժշտական նախագծի շնորհանդեսը:
Ուկրաինական Сегодня հանդեսի տեղեկությամբ` մյուզիքլի պրեմիերան ծրագրված է հաջորդ տարի:
1976- 2006 թվականների ընթացքում բռնցքամարտիկ Ռոքի Բալբոայի մասին պատմող վեց ֆիլմ է նկարահանվել, սակայն մյուզիքլի հիմքում ամենաառաջին ֆիլմն է, որը 1 մլն բյուջեի դիմաց հավաքել էր 225 մլն դոլար բյուջե և ստացել երեք «Օսկար»:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն`մյուզիքլի բյուջեն կազմում է 15 մլն դոլար:
Կլիչկո եղբայրներն ու Ստալոնեն ընկերություն են անում երկար տարիներ: Եղբայրները Ստալոնեի մեծ երկրպագուն են, նույնիսկ Լենոքս Լյուիսի հետ մենամարտում Վիտալի Կլիչկոն հագել է այն կիսավարտիքը, որը կրել է Ստալոնեի հերոսը՝ Ռոքին:










