Անկախությունը չեղավ նրա համար, որ ասես, ինչ խելքդ փչի. Արտավազդ Եղոյան

22:53 • 21.11.11

ՄԱԿ-ի որոշմամբ՝ նոյեմբերի 21-ը նշվում է՝ որպես հեռուստատեսության օր։ Այս առթիվ «Ար» հեռուստատեսության «Ազդարար» լրատվականը խոսել է հեռուստագործիչների հետ։

Օպերատոր Բորիս Հովսեփյանը նշել է. «Գործը սիրահարվել է սիրում, եթե չսիրես, եթե չնվիրվես իմաստ չունի աշխատելը։ Այսինքն՝ եթե ասես, էս չեմ կարա անեմ, էն չեմ կարա անեմ։ Եթե օպերատոր ես, պիտի պառկես գետին էլ, բարձրանաս սամալյոտ էլ…»։

Խորհրդային երկրների մեջ երկրորդը համարվող (ռուսականից հետո) հայկական հեռուստատեսությունը կտրուկ անկում ապրեց «մութ ու ցուրտ» տարիներին։ Իսկ հետո անկախ հեռուստաալիքները բերեցին իրենց ճաշակն ու բարքերը։ «Անկախությունը չեղավ նրա համար, որ ասես, ինչ խելքդ փչի»,- ասել է հեռուստալրագրող Արտավազդ Եղոյանը։

Այն դուրս մղեց հայտնի ու սիրելի շատ դեմքերի. «Ծերունու պես նստած եմ տանը ու երբեմն էլ հարսանիքներ եմ մոնտաժում,- ասել է Արտավազ Եղոյանը,- ինչի՞ համար։ Չէ՞ որ ես կարող էր ինչ-որ բան տալ։ Չեմ ասում բոլորին, բայց ինչ-որ մի շերտի կարող էի, չէ՞»։