9-ամյա հայուհին՝ հեղինակավոր շոուի եզրափակիչում (տեսանյութ)

20:17 • 22.11.11

9-ամյա հայուհի Դիանա Քալաշովան անցել է Չեխիայի Prima հեռուստաալիքով հեռարձակվող «Չեխիան ու Սլովակիան տաղանդ ունեն» հեղինակավոր շոուի եզրափակիչ փուլ: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» պարբերականը` փոքրիկ Դիանան իր ձայնով գերել է չեխ երգչուհի և ժուրիի անդամ Լուցիա Բիլին: Լուցիան նաև ասել է, որ հայ տաղանդաշատ մանուկը կարող է հաղթել նաև չեխական ամենահեղինակավոր երգի մրցույթում` «Չեշսկի սլովեյ»-ում: Դիանան արդեն հայտի է նաև ռուսաստանցի հանդիսատեսին, քանի որ ներկայացնելով Չեխիան մասնակցել է Ռուսական «Մանկական նոր ալիք 2011» մրցույթին և հայտնվել եզրափակիչ 15-յակում:
«Չեխիան և Սլովակիան տաղանդ ունեն» մրցույթի եզրափակիչը կլինի նոյեմբերի 27-ին: Այդ օրը հաղթողին կընտրեն SMS քվեարկության միջոցով: