Արմեն Մարտիրոսյանի երգը Կանադայում կատարել են հայ և օտարազգի երգիչները (տեսանյութ)

13:50 • 23.11.11

Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բագրատ Գալստյանի խոսքերի և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի երաժշտության հիման վրա ՀՀ անկախության 20–ամյա տարեդարձին նվիրված երգ է գրվել։

Ինչպես տեղեկանում ենք կոմպոզիտորի՝ Facebook սոցիալական ցանցի էջից, «Ողջույն Հայաստան» վերտառությամբ երգն առաջին անգամ ներկայացվել է Կանադայում՝ հոկտեմբերի 1–ին։

Կանադայում երգը կատարել են հայ և օտարազգի երգիչ–երգչուհիները՝ Ալլա Լևոնյանը, Եվա Ռիվասը, Ինգա և Անուշ Արշակյանները, Նարինե Դովլաթյանը, Միստր X–ը, Թան Պիկրասը, Դանիել Լավոյը և Մարի-Էլեն Թիփըրթը։