Rolling Stone-ն ընտրել է պատմության խոշորագույն կիթառահարներին
Rolling Stone պարբերականը կազմել է պատմության մեջ խոշորագույն կիթառահարների վարկանշային աղյուսակը: Այն կազմվել է փորձագետների և երաժիշտների կարծիքների հիման վրա:
Վարկանշային աղյուսակը գլխավորել է Ջիմի Հենդրիքսը:
«Նա փոխեց ռոք երաժշտության մասին բոլոր պատկերացումները»,- ասել է «Գրեմմի» մրցանակակիր, կիթառահար Թոմ Մորելլոն: Նրա կարծիքով` Հենդրիքսի կարևորագույն կատարումներն են Purple Haz-ը և The Star- Spangled Banner-ը:
Երկրորդ տեղում է հայտնվել բոլոր ժամանակների լավագույն կիթառահար` Էրիկ Քլեփթոնը: Իսկ եռյակը եզրափակել է անգլիացի երաժիշտ, Led Zeppelin ռոք խմբի հիմնադիրներից մեկը`Ջիմի Փեյջը:
Չորրորդ տեղում է անգլիացի կիթառահար և երգահան Քիթ Ռիչարդսը, ով Միկ Ջագերի հետ միասին համարվում է լեգենդար The Rolling Stones ռոք խմբի ողնաշարը:
Աղյուսակի հինգերորդ տեղն է զբաղեցրել Ջեֆ Բեքը, ով յոթ անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի:
Խոշորագույն կիթառահարների վարկանշային աղյուսակում ընդգրկվել են նաև Բի Բի Քինգը, Չակ Բերին, Էդի Վան Հալենը, Դուեյն Օլմանը և Փիթ Թաունսենդը:










