Համերգ՝ նվիրված առաջին հայ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի 85-ամյակին
Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի ունեցավ համերգ` նվիրված միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհի, Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Անահիտ Ցիցիկյանի 85-ամյակին: Հայտնի ջութակահար, երաժշտագետ, Հայաստանում համերգ-դասախոսությունների հիմնադիր գիտնական-երաժիշտն առաջինն է բացահայտել, որ աղեղնային գործիքների նախատիպը հայկական է եղել։ Նրա գիտական հոդվածներն ու ուսումնասիրությունները ներառված են «Հայկական աղեղնային արվեստը» գրքում։ Այս մասին հաղորդեց Հովհաննիսյանը Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականը»։
«Նա Հայաստանում ներդրեց նոր մշակույթ, համերգ-դասախոսություն, և ինչքան-ինչքան մարդիկ, գալով նրա համերգին, դուրս էին գալիս սրահից արդեն լրիվ այլ հայացքով. ես հույս ունեմ, որ երիտասարդ ուսումնասիրողները, արվեստագետներն իրենց հայացքը կհառեն Անահիտ Ցիցիկյան արվեստագետի, մարդու թողած ժառանգության վրա»,- նշել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը։










