Ստեփան Պուչինյանի «Ոսկե ձկնիկը N քաղաքում» ֆիլմը հանձնվել է հեռուստադիտողի դատին
Նոյեմբերի 24–ին Մոսկվայում տեղի է ունեցել Ստեփան Պուչինյանի «Ոսկե ձկնիկը N քաղաքում» մանկական ֆիլմի շնորհանդեսը։
Ֆիլմի սյուժեն շատ պարզ է. գլխավոր հերոսներից մեկը՝ փոքր մի երեխա, ոսկե ձկնիկ բռնելով, նրանից հեծանիվ է «նվեր ստանում»։ Իմանալով արտասովոր այդ իրադարձության մասին՝ մեծահասակները երեխայի վրա են «հարձակվում»՝ հույս ունենալով, որ նրա միջնորդությամբ կկարողոնան կապ հաստատել այդ «գերբնական էակի» հետ։
Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, ֆիլմի ոճաբանությունը հանդիսատեսին վերադարձնում է «սովետական ժամանակները», իսկ ֆիլմում նկարահանվել է նաև հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը։
«Մանկական ֆիլմ ստեղծելով՝ մենք մի շատ կարևոր բանի հիմք ենք դնում. կարելի է ասել՝ գենետիկ ինֆորացիա, որն իրեն դրսևորելու է 20 կամ 30 տարի անց միայն։ Բայց թե կոնկրետ ինչ ենք ներդնում, և ինչպես ապագայում երեխայի վրա կազդի այն, ինչ մենք այսօր ասում ենք, բացարձակապես հայտնի չէ։ Այդուհանդերձ, առնվազն պետք հասկանալ, թե մենք կոնկրետ ինչ ենք ուզում հասկացնել, ինչի ենք ձգտում»,–ֆիլմին անդրադառանալով՝ ասել է Ջիգարխանյանը։










