Փելեշյանի լռությունը. իտալական ֆիլմ հայ վարպետի մասին

16:31 • 15.02.12

Իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոներում, տեղեկացնում է Kinote ամսագիրը:

Վենետիկի միջազգային կինոփառատոնում ցուցադրվելուց հետո, օրերս ավարտվել են նաև ֆիլմի ցուցադրությունները Ռոտերդամի կինոփառատոնում:

Ֆիլմը պատմում է աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին: Այն արտադրված է իտալական Rai հեռուստաընկերության հատուկ պատվերով:

Ինչպես նշել է ռեժիսորը` թե Վենետիկում, թե Ռոտերդամում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել ֆիլմը: 

Հատկանշական է, որ Մարչելլոն, իր հարցազրույցի ժամանակ նշել է, որ սիրված ռեժիսորի մասին քչերը գիտեն:

«Շատերը ճանաչում են նրան, սակայն գիտեն, թե մահացել է, իսկ մի ստվար զանգված էլ, պարզապես չի հիշում նրան, դա շատ ցավալի է», - հավելել է ռեժիսորը:

Առաջիկայում սպասվում է ֆիլմի հեռուստատեսային ցուցադրությունը համաշխարհային առաջատար հեռուստաընկերություններով: