«Վազիր Լոլա, վազիր» ֆիլմը օպերա կդառնա

11:57 • 20.02.12

Գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի թատրոնի ղեկավարությունը հայտարարել է գերմանացի կինոռեժիսոր Թոմ Թիքվերի նկարահանած «Վազիր Լոլա, վազիր» հայտնի ֆիլմի բեմականացման մասին, դարձնելով այն օպերա, տեղեկացնում է The Local-ը:

Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Լյուդգեր Ֆոլմերն է լինելու, ով մինչ այդ գրել էր նաև Ֆաթիհ Աքինի «Գլխով պատին» ֆիլմի օպերան:

Ֆիլմում հերոսուհին 20 րոպեի ընթացքում պետք է հայթայթի 100 հազ գերմանական մարկ: Ռեժիսորը երեք տարբերակ է առաջարկում դեպքերի զարգացման համար:

Ֆիլմն արտադրվել է 1998թ., մասնակցելով մի շարք միջազգային կինոփառատոների մեծ ճանաչում է բերել ռեժիսորին: