Թուրքահայ երգչուհի Սիբիլը` «Արմենիա» երաժշտական մրցանակի դափնեկիր
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող «Ռոսիա» համերգասրահում 2012թ. ապրիլի 7-ին տեղի կունենա «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության 7-րդ արարողությունը:
Ինչպես գրում է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» պարբերականը, մրցանակաբաշխության «Կախարդական ձայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել թուրքահայ երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլուն:
Երգչուհին ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, երգել սկսել է եկեղեցական երգչախմբում: Ծնողները նրան Սիբիլ են անվանել հայ գրող Զաբել Ասատուրի պատվին (մականունը Սիբիլ է):
Երգչուհին մարտի 31-ին առաջին անգամ ելույթ է ունենալու ԱՄՆ Նյու Յորք քաղաքում:
Հավելենք, որ մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ է հանձնվելու 21 անվանակարգում:










