Բեթմենը` կոմիքսների բոլոր ժամանակների լավագույն հերոս

16:28 • 29.02.12

Comic Heroes պարբերականի անցակացրած քվեարկության համաձայն բոլոր ժամանակների կոմիքսների հերոսների տասնյակը գլխավորել է Բեթմենը`առաջ անցնելով Սարդ-մարդուց և Սուպերմենից, գրում է The Guardian-ը:

Պարբերականի խմբագիրը հայտարարել է, որ զարմացած չէ հարցման արդյունքներից, քանի որ 1939 թ.-ին ստեղծված կերպարը եղել է «ուղղակի ամենալավ և հետաքրքիր սուպերհերոսը»:

«Բեթմենը անելանելի իրավիճակներից դուրս է գալիս իր խելքի, բանականության և հմտության շնորհիվ: Նա մռայլ է, լի կասկածներով, միաժամանակ բոլորիցս լավն է և ունի ամենալավ կոստյումն ու գաջեթը», - հավելել է խմբագիրը:

Վարկանշային աղյուսակում են հայտնվել նաև Wolverine, Դատավոր Դրեդ (Judge Dredd), Տինտին (Tintin), Կապիտան Ամերիկա (Captain America), Հրաշք կին (Wonder Woman), Ուրվականը (The Spirit) և The Thing կոմիքսները: