Ձյան արվեստը (լուսանկարներ)
Ձյան վրայով զբոսանքները Սայմոն Բեքը վերածել է արտասովոր արվեստի: Յուրաքանչյուր ձմեռային օր նա հագնում է համապատասխան «կոշիկներն» ու գնում Սավոյայի սառած լճերի վրա զբոսնելու:
5-9 ժամ տևող զբոսանքից հետո նրա հետքերը դառնում են երկրաչափական պատկերներ: Յուրաքանչյուր պատկերի չափն իր մեծությամբ գերազանցում է ֆուտբոլային երեք դաշտի չափերը:
Նկարների յուրահատկությունն այն է, որ դրանք բարձրությունից դիտելու ժամանակ ստանում են 3D-ի էֆեկտ:
Սայմոն Բեքը «ձյան արվեստով» սկսել է զբաղվել երկու ոտքերի վնասվածքից հետո, որոնք ստացել է դահուկներով սահելու ժամանակ: Միակ ֆիզիկական մարզանքը, որոնք նրան ցավ չեն պատճառում, զբոսանքն է հարթ ձյան վրայով:
Այնուհետև նա իր «գլուխգործոցները» լուսանկարել է և տեղադրել համացանցում, ինչն էլ նրան հայտնի է դարձրել:










