Դասթին Հոֆմանը մեղադրվում է ձիերի սպանության մեջ
Միացյալ Նահանգներում Luck սերիալի հեղինակներն ու դերասանները, այդ թվում` Դասթին Հոֆմանը, մեղադրվում են ձիերի սպանության մեջ: Ինչպես գրում է Daily Mail-ը, ֆիլմի նկարահանումների ժամանակ սատկել է երեք ձի:
Սերիալում Հոֆմանը խաղում է բանտից նոր ազատված մի հանցագործի դեր, ով փորձում է գումար աշխատել ձիարշավի ընթացքում: Հենց ձիարշավի նկարահանումների ժամանակ կենդանիներն անհաջող վայր են ընկել և սատկել:
Այս փաստն առաջացրել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող PETA և այլ կազմակերպությունների զայրույթը: Նրանք գրավոր նամակ են ուղարկել սերիալի հեղինակներին ու դերասաններին, որտեղ տարակուսանք են հայտնել, որ «նման հարուստ ու հայտնի մարդիկ չեն կարողանում նկարահանումների ժամանակ ապահովել չորքոտանիների անվտանգությունը»:
Նկարահանումները դադարեցված են: Դեռ հայտնի չէ, ֆիլմը էկրան կբարձրանա, թե ոչ:










