Աճուրդի են հանվել Մոնրոյի անհայտ լուսանկարները (լուսանկարներ)
ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում հեղինակավոր Julien's Auction աճուրդների տունը վաճառքի է հանել Մերլին Մոնրոյի 100 եզակի և նախկինում չհրապարակված լուսանկարների հավաքածուն: Մոնրոյին լուսանկարել էր նրա մտերիմ ընկեր և դիմահարդար Ալան «Ուայթի» Սնայդերը, հաղորդում է lenta.ru-ն:
Աճուրդի կազմակերպիչները պնդում են, որ Մոնրոյի լուսանկարների տվյալ հավաքածուն նախկինում որևէ մեկը չի տեսել: Նկարներից բացի` վաճառքի է հանվում նաև դրանց հեղինակային իրավունքը:
Ուայթիին գեղեցկուհին խնդրել էր դիմահարդարում անել իր հուղարկավորության ժամանակ, եթե իհարկե, Մոնրոն մահանար դիմահարդարից շուտ: Ճակատագրի բերումով Սնայդերը կատարեց իր խոստումը և Մոնրոյի վերջին ճանապարհի make-up-ը հենց նրա վարպետությունն է:
Լուսանկարներից մեկում պատկերված է «Սիրով զբաղվենք» (1960) երաժշտական ֆիլմի նկարահանումներից մի դրվագ, որտեղ Սնայդերը դիմահարդարում է Մոնրոյին:
Ծրագրված է աճուրդի հանվել նաև հոլիվուդյան գերաստղի որոշ նամակներ ու հեռագրեր:













