Աշխարհի ամենադիտարժան և անսովոր վայրերն ըստ Google Earth-ի (լուսանկարներ)
Google Earth-ը հրապարակել է աշխարհի ամենադիտաժան և անսովոր լուսանկարների տասնյակը, տեղեկացնում է News.com.au լրատվականը:
Google-ի աշխատակից Փոլ Ռեյդմախերի հավաստմամբ` իրենք ընտրել են առավել դիտարժան լուսանկարների տասնյակը, սակայն թե ինչ հերթականությամբ կդասավորվեն դրանք, պարզ կլինի քվեարկության արդյունքում:
Տասնյակում տեղ են գտել` Հավայան հրաբուխներից մեկը, Արիզոնայի անապատում ամերիկյան ռազմաբազան, ռազմա, Վենետիկի ջրանցքները, Էյֆելյան աշտարակը, Բուդապեշտի Սուրբ Ստեֆան եկեղեցին, Դուբայի արմավենու կղզին, Սաուդյան Արաբիայի անապատում գտնվող ֆերմաները, Լոս Անջելեսի նավահանգստի կոնտենյերների լուսանկարը, Լոս Անջելես գետը և Պորտուգալական Ֆարոյում գտնվող քարանձավը:




















